ԱՄՆ Կոլորադո նահանգի ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

.

ԱՄՆ Կոլորադո նահանգի ներկայացուցիչների պալատն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել, որտեղ առանձին կետով ճանաչել է Արցախի անկախությունը։

Այս մասին «Երկիր մեդիա»-ի հետ զրույցում  տեղեկացրել է Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամ Սիմոն Մաղաքյանը: