Քնեսեթի անդամներն Իսրայելին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

.

Քնեսեթի անդամները կոչ են արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը ոգեկոչման օրը: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:

«Ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի ցեղասպանությունը և վերջ դնի թուրքական ճնշումներին ենթարկվելուն», - ասել է ընդդիմադիր կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը:

«Մենք բարոյական և պատմական պատասխանատվություն ունենք հիշելու ցեղասպանությունը և առաջնորդվելու «այլևս երբեք» կարգախոսով: Սա ճիշտ է ցանկացած երկրի համար», - հավելել է նա Twitter-ում:

Նա նաև հայտնել է, որ մտադիր է կրկին առաջադրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը և հույս է հայտնել, որ կոալիցիան կաջակցի իրեն: