Հայերին Արարատը չվերադարձնելով՝ Թուրքիան հանցագործություն է կատարում. Ժիրինովսկի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

.

Մոսկվայում «Հիշում և պահանջում եմ» կարգախոսով անցկացվող հանրահավաքի ժամանակ Ռուսաստան Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, հայտարարել է, որ հայ ժողովուրդը սարսափելի հանցագործության զոհ է դարձել:

«Այսօր ամենուր խնդրում են պահպանել մարդու իրավունքները, սակայն հայերին չեն թողնում վերադառնալ հայրենիք, չեն վերադարձնում Արարատ լեռը, որը սուրբ է հայ ժողովրդի համար: Այն Թուրքիային պետք չէ, սակայն այնտեղ հասկանում են դրա արժեքը և չեն վերադարձնում:

Եվ դա նույնպես հանցագործություն է, որի հետ չի կարելի հաշտվել և չի կարելի մոռանալ: Նման բաները մեզ միավորում են: Ես ձեզ խոստանում եմ, մենք պաշտպանելու ենք ձեզ, ժամանակը ձեր օգտին է աշխատում:

Այնուամենայնիվ արդարությունը կհաղթի, ռուսները նույնպես չեն ների թուրքերին հայ ժողովրդի ցեղասպանության համար»,-  Ժիրինովսկու խոսքը մեջբերում է Rusarminfo-ն: