Արթիկում գտնվող չշահագործվող պահեստում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

.

Ապրիլի 24-ին՝ ժամը 16:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 80 հասցեում գտնվող չշահագործվող պահեստում (անգար):

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել՝ 19:14-ին:

Ամբողջությամբ այրվել է պահեստի ներքին երեսպատման շերտը (մոտ 460 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: