Քաղաքացու օրվա կապակցությամբ փակ են լինելու մի շարք փողոցներ․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 25, 24News

Քաղաքացու օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 26-ին՝ ժամը 23:30-ից մինչև ապրիլի 27-ը՝ ժամը 24:00-ը, երկկողմանի փակ է լինելու Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Հաղթանակի կամուրջ: Այդ մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

Արգելվելու է երթևեկությունը Թումանյան-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Թումանյան-Տերյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Պուշկինի-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Արամի-Կողբացու փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Զաքիյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա:

Ապրիլի 26-ին՝ ժամը 21:00-ից, արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Մաշտոցի պողոտայում՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկ: