Շնորհակալություն եմ հայտնել հայկական մեծ համայնքին այստեղ ապագա կառուցելու համար․ Մակրին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 25, 24News

Մաուրիսիո Մակրին

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին:

Նախագահի գրառումը՝ ստորև․

«Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օրը ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել հայկական մեծ համայնքին, որն ընտրել է Արգենտինան այստեղ ապրելու և ապագա կառուցելու համար՝ հարստացնելով մեր անհատականությունն ու մշակույթը»:

Ապրիլի 24-ին Արգենտինայում հռչակվել է «Ժողովուրդների միջև համերաշխության և հարգանքի օր»՝ ի հիշատակ հայերի ցեղասպանության զոհերի: