Սգո և հիշատակի օր․ Գերմանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

1

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Կիսլերը Հայոց ցեղասպանության 104–րդ տարելիցին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում  է դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

«Սգո և հիշատակի օր, որ նաև նախազգուշացում է՝ ուղղված համաշխարհային հանրությանը, որ երբեք այլևս ցեղասպանություններ տեղի չունենան»,– ասված է գրառման մեջ: