Մենք երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը․ Կալիֆորնիայի նահանգապետի գրառումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

1

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Գեվին Նյուսոմը:

Գրառումը՝ ստորև.

«Եկեք վերահաստատենք, որ մենք երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը և միշտ հանդես կգանք ատելության և չարագործությունների դեմ, որտեղ էլ որ դրանք պատահեն»:

Գրառմանը կից Կալիֆորնիայի նահանգապետը հրապարակել է իր ստորագրած հռչակագիրը, որով 2019 թվականի ապրիլի 24-ը Կալիֆորնիայում հռչակվել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: