Հայերը սպանվել են էթնիկ և քրիստոնեական փոքրամասնություն լինելու համար․ Ֆրանսիայի վարչապետ

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

1

Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Ֆրանսիան հավատարիմ է մնում իր արժեքներին: Այս մասին նշել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը, որը ապրիլի 24-ին Փարիզում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Ֆրանսիան առաջին անգամ էր ազգային օրվա կարգավիճակով նշում Հայոց ցեղասպանության տարելիցը:   

1

«Մենք ձգտում ենք պատմական ճշգրտության և հաշտության: Հայերը սպանվել են, որովհետև նրանք ներկայացնում էին էթնիկ և քրիստոնեական փոքրամասնություն: Այսօրը հայտարարելով Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր՝ Ֆրանսիան մտադիր է իր ներդրումն ունենալ Հայոց ցեղասպանության՝ որպես մարդկության, քաղաքակրթության դեմ հանցագործության ճանաչման գործում: Ես մտածում եմ հայկական ծագում ունեցող մեր բոլոր հայրենակիցների մասին, ովքեր չեն մոռանում իրենց ծագումն ու պատմությունը: Հայոց ցեղասպանության հիշատակի օրը խաղաղության օր է, այն չի նշվում ի վնաս մեկ այլ ազգի»,-նշել է Էդուար Ֆիլիպը:

 

1