Կիմ Չեն Ընի ընդունելությանը հնչել է «Սուսերով պար»-ը․ Պուտինը խմել է 2 երկրների կենացը

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 25, 24News

Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցության ավարտից հետո՝ երկու պետությունների ղեկավարների ու պաշտոնական պատվիրակությունների անդամների պատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ, hնչել է դասական երաժշտություն, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից «Սուսերով պար»-ը:

Ria.ru գործակալությունը հայտնում է, որ ընդունելության ժամանակ հնչել են նաև հյուսիսկորեական հայտնի երգեր՝ «Սև աչեր» («Очи черные») ռոմանսը, «Կարապի լիճ» բալետից «Փոքրիկ կարապների պար»-ը: Ընդհանուր առմամբ ներկայացվել է տասից ավելի համար:

Աղբյուրը նաև նշում է, որ ընդունելության ժամանակ Վլադիմիր Պուտինը երկու պետությունների միջև բարեկամության և գործակցության կենացն է խմել:

«Առաջարկում եմ խմել Ռուսաստանի Դաշնության և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության միջև բարեկամական կապերի և համագործակցության հետագա ամրապնդման, մեր երկրների ժողովուրդների բարեկեցության, Կիմ Չեն Ընի և բոլոր ներկաների առողջության կենացը»,-ասել է Պուտինը:

CNN-ը ևես անդրադարձել է երկու երկրների ղեկավարների հանդիպմանը՝ նշելով, որ  ընդունելության ժամանակ Պուտինին և Կիմ Չեն Ընին մատուցվել է ծովախեցգետնով աղցան, եղջերուի մսով պելմենի, բորշչ, սամիթի սոուսով ձողաձուկ, տավարի միս տապակած սմբուկով և աղանդեր: