Երևանում մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է տաք հետքերով

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 25, 24News

1

Ապրիլի 24-ինոստիկանությունը հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերել են նույն օրը՝ առավոտյան ժամը 05։30-ի սահմանում, Բագրատունյաց և Սողոմոն Տարոնցու փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ՝ 66-ամյա Վոլոդյա Բաբայանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու, նրան անօգնական թողնելու և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին և նրա վարած ավտոմեքենան։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանների ու քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում քննչական բաժին է մեղայականով ներկայացել Արարատի մարզի բնակիչ՝ 27-ամյա Մանվել Աբրահամյանը։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Mercedes մակնիշի 36 AՏ 318 համարանիշի ավտոմեքենան, որի դիմապակին և կողային հատվածը վնասված էր։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Քննիչի որոշմամբ Աբրահամյանը ձերբակալվել է։

1

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ հայտնել էր, որ ապրիլի 24-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմանում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շենգավիթ վարչական շրջանում՝ Բագրատունյաց-Սողոմոն Տարոնցի փողոցների խաչմերուկում, վրաերթի էր ենթարկել Երևանի Ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ, 66-ամյա Վոլոդյա Բաբայանին:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել էր փախուստի:

Փաստի առթիվ Հ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. Օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ), եւ 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը) հատկանիշներով:

1