Հրանտ Մելքումյանը՝ Դոեբերլի գավաթի խաղարկության հաղթող

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

1

Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը դարձել է Ավստրալիայում կայացած Դոեբերլի գավաթի հաղթող:

 Հայ շախմատիստը 9 երկրներից ժամանած 53 շախմատիստների մեջ տոնել է 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտել ոչ ոքի և 7.5 միավորով դարձել մրցաշարի միանձնյա հաղթող: