Հաջիևն ու Սալիվանը «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն» են քննարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

ֆ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեք Սալիվանի հետ․

«Մենք քննարկել ենք մեր երկրների միջև երկկողմ համագործակցությունը և մեր հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները»,- նշել է Հաջիևը՝ մանրամասնելով, թե քննարկվել են նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ․

«Մենք մտքեր ենք փոխանակել տարածաշրջանում խաղաղության առաջմղման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ»։  
 

--00—ՍՊ