Նոր մանրամասներ՝ Արարատում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության դեպքից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

d
Shamshyan-ի հաղորդմամբ՝  ոստիկանների ու քննիչների աշխատանքների շնորհիվ ըստ ստացված օպերատիվ տվյալների պարզվել է որ մայիսի 16-ին Արտաշատ քաղաքի շուկայի տարածքում գտնվող հացի փռում Հակոբ Խ․-ն բարևելու հարցի շուրջ վիճաբանության է բռնկվել  իր համագյուղացի 36-ամյա Ստեփան Ս․-ի հետ, որի հետագա պարզաբանումները շարունակվել են Ոստան գյուղում, որտեղ մի կողմից Ստեփան Ս․-ն իր կողմից վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով, իր նրա հորեղբոր որդի Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Իվան Ս․-ի  հետ, իսկ մյուս կողմից Հակոբ Խ․-ն իր կողմից վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով, Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Համլետ Խ․-ի, Վահագն Վ․-ի, 28-ամյա Գեղամ Վ․-ի և 26-ամյա Գեղամ  Ա․-ի հետ նույն օրը ժամը 22։30-ի սահմաններում հանդիպել են Ոստան գյուղի գերեզմանատան, ՀՀ էլեկտրական ցանցերի ենթակայանի կից տարածքում, որտեղ Հակոբ Խ․-նը իջնելով  իր ավտոմեքենայից, իր մոտ ապօրինի պահած որսորդական հրացանից կրակոց է արձակել Ստեփան Ս․-ի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչին ի պատասխան Իվան Ս․-ն իր մոտ եղած ապօրինի պահվող ատրճանակից արձակել է կրակոցներ, մարմնական վնասվածքներ պատճառել Հակոբ Խ․-ին և Վահագն Վ․-ին, որի հետևանքով Վահագն Վ․-ն ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և տեղում մահացել, իսկ Հակոբ Խ․-ն հրազենային մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի, Արտաշատի և ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում մայիսի 17-ին ժամը 06։45-ի սահմաններում Իվան Ս․-ն Գոգավանի մաքսային անցակետում հայտնաբերվել է դեպի Վրաստանի Հանրապետություն գնալիս, ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ  քննիչի որոշմամբ նրան ձերբակալել են։ Նա տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

Գեղամ Ա․-ն, Գեղամ Վ․-ն նույնպես հայտնաբերվել և ներկայացվել են մարզային քննչական վարչություն:

Դեպքի վայրի զնությամբ հայտնաբերվել են վերջիններիս կողմից վարած տրանսպորտային միջոցները, 1 հատ մահակ, 1 հատ 9 մմ տ/չ-ի ատրճանակի փամփուշտի պարկուճ, 4 հատ 12 մմ տ/չ-ի որսորդական հրացանի պարկուճներ, 3 հատ 12 մմ տ/չ-ի փամփուշտներ և արնանման հետքեր: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են համատեղ միջոցառումներ Ստեփան Ս․-ին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 
 
--00—ՍՊ