Գործակարգավարական խորհրդակցություն՝ ՏԿԵՆ-ում. նախարարն անդրադարձել է հանձնարարականների կատարմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

ՏԿԵ.

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

 Նախարարը նախ անդրադարձ է կատարել նախորդիվ տրված հանձնարարականների կատարման ընթացքին, ապա տվել է մի շարք նոր հանձնարարականներ։

 Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը նախարարին է զեկուցել է «Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում անցկացված վերապատրաստման դասընթացների արդյունքների վերաբերյալ։

 Նախարարը տեղակալներին հանձնարարել է ՏԿԵ նախարարության կողմից 2024 թ․ պետական բյուջեի առաջին կիսամյակով նախատեսված կապիտալ ծախսերի կատարողականի ապահովման նպատակով վերլուծել ոլորտային ծախսային ուղղություններում արձանագրված խնդիրներն ու ռիսկերը և դրանք ներկայացնել քննարկման։

 Սանոսյանը հանձնարարել է նաև ևս մեկ անգամ ներքին գործերի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի և և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ հետ քննարկել գերբեռնված բեռնատար տրանսպորտային միջոցների վերահսկողության առավել օպտիմալ մեխանիզմների ընտրության հարցը և զեկուցել նախարարին։

 Քննարկվել են ընթացիկ աշխատանքային մի շարք այլ հարցեր։

--00—ԼՀ