Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայության էր Սյունիքում․ ԿԳՄՍՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

ff


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, աննախադեպ համերգային շրջագայություն է ունեցել Հայաստանի մարզերում՝ Գյումրիում, Մեղրիում, Կապանում և Գորիսում: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ 

Սյունիքի համերգների իրականացմանն աջակցել է նաև Սյունիքի մարզպետարանը. Գորիսում կայացած համերգն իրականացվել է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության օժանդակությամբ:
 
Նշենք, որ մարզային շրջագայությունից առաջ՝ մայիսի 5-ին, Սերգեյ Խաչատրյանը ելույթ է ունեցել Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
 
--00—ՍՊ