Մադրիդի Ալմուդենա մայր տաճարի բակում հայկական խաչքար է օծվել, Սուրբ պատարագ մատուցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

ff

Մայիսի 19-ին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամյանի և Մադրիդի Արքեպիսկոպոս մետրոպոլիտ, կարդինալ Խոսե Կոբո Կանոյի ձեռամբ տեղի է ունեցել Մադրիդի Ալմուդենա մայր տաճարի բակում տեղադրված հայկական խաչքարի օծման հանդիսավոր կարգը: Հայտնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից։ 

Հավարտ արարողության Մադրիդի Ալմուդենա մայր տաճարում մատուցվել է Սուրբ պատարագ:

--00—ՍՊ