Քննարկվել է կառավարության և ՀԲ-ի միջև կայուն զարգացմանն ուղղված համագործակցության ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

d


Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբային, հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ 

։Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջեւ կայուն զարգացմանն ուղղված համագործակցության հիմնական ուղղություններին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության ծրագրի բովանդակությանը և իրականացման ընթացքին։

--00—ՍՊ