Հրամանատարաշտաբային զորավարժությանը առաջացած թերությունների շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

դ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Զինված ուժերում անցկացված ռազմավարական  հրամանատարաշտաբային
զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում մայիսի 20-ին ամփոփվել են կատարված աշխատանքները, նախանշվել ինչպես դրական արձանագրումները, այնպես էլ ի հայտ եկած որոշակի թերությունները, որոնց շտկման ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր։ 

Ռազմավարական  հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում
ներդաշնակվել են զորատեսակների և դրանց ստորաբաժանումների գործողությունները, խաղարկվել իրական պայմաններին մոտեցված մարտավարական մի շարք դրվագներ։

Հիշեցնենք, որ ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը մեկնարկել էր մայիսի 14-ին»։ 

--00—ՍՊ