Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

դ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Դարպաս, Բազում բնակավայրերում, Երևանում մայիսի 21-ին և 22-ին։
 
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ձերժինսկու, Աճառյան, Մուսայելյան, Ն.Ստեփանյան, Կնունյանց, Մ.Մելքոնյան, Իսակովի, Կասյան, Աղայան, Ներսիսյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
 

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Վանաձոր քաղաքի Տարոն-2, Տարոն-3, Տարոն-4, Սիվաշական թաղամասերի, Դարպաս, Բազում բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Մայիսի 21-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 22-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարյան, Ամիրյան փողոցներով, Մաշտոցի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

--00—ՍՊ