Singapore Airlines ավիաընկերության չվերթից տուժածների թիվը գերազանցել է 70- ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

f

 Singapore Airlines ավիաընկերության Լոնդոնից Սինգապուր չվերթ իրականացնող ինքնաթիռի տուրբուլենտության հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 70-ը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Բանգկոկի հիվանդանոցի տնօրինությունը, որտեղ տեղափոխվել են վիրավոր ուղևորները։

«Հիվանդանոցից հայտնել են, որ ընդհանուր առմամբ բուժման է ուղարկվել 71 մարդ, որոնցից վեցը ծանր վնասվածքներ են ստացել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Singapore Airlines-ը հայտնել էր, որ Boeing 777-300ER ինքնաթիռով Լոնդոնից Սինգապուր չվերթի ժամանակ ուժեղ տուրբուլենտության պատճառով մեկ մարդ զոհվել է, շատերը վիրավորվել են։ Ինքնաթիռը ուղղորդվել է Բանգկոկ, որտեղ բարեհաջող վայրէջք է կատարել։ Սինգապուրի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ քննիչներ կուղարկի Բանգկոկ:

 --00—ՍՊ