Զավակներիդ լավ մարդ դաստիարակել, քո գործը լավ անել․ սա է հայրենասիրությունը․ 44-օրյայի մասնակից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

g

«Զինվորի տունը» ներկայացրել է 44-օրյա պատերազմի մասնակից Սիրակ Գևորգյանի պատմությունը․

«Իմ լուսաբացները Աստծուն շնորհակալությամբ ա սկսվում, որ ևս մեկ օր ապրելու հնարավորությունն ունեմ». Հայ առաքելական եկեղեցում ծառայում ա որպես դպիր:

«Իմ թևը հեչ է, մեր հանրության լավագույն տղերքին եմ ափսոսում, որ զոհվեցին»: «Ինչ ուզում ա լինի կարևորը չչարանալն ա»,- ասում ա Սիրակն ու շտապում օգնելու բուժքրոջն, ով ծանր տոպրակներ ա տեղափոխում։
 
Գևորգյան Սիրակի ծառայությունը 2020թ. Արցախում սկսվեց։ «Մի քանի ամսվա ծառայող էի, երբ սկսվեց պատերազմը»,- պատմում ա։ «Ծառայության չէին տանում առողջական խնդիրների պատճառով։ Նախարարին նամակ եմ գրել, խնդրել թույլատրեն ծառայեմ։ Իբրև կապավոր էի ծառայում, պատերազմի օրերին հրետանավորի կարիք կար՝ հրետանվոր դարձա, և հակառակորդի հրետանու թիրախը գրեթե պոկել էր թևս, միայն հրաշքով մեր հրաշագործ բժիշկները կարողացան հավաքել թևս։ Վեց ամիս երկաթները ձեռքիս վրա էր, հետո հետևողական բուժումների շնորհիվ պնդացավ թևս, երկաթները հանեցին»:
 
«Լոբի, ցորեն, ավազ նման բաներ վերցրու խաղա թույլ ձեռքովդ, Ինձ խորհուրդ են տվել, օգնել ա, ես էլ քեզ եմ խորհուրդ տալիս»,- կախված թևս տեսնելով ասում ա Սիրակը։ Սիրակը Եղեգնաձորի Գետափ գյուղից ա։ «Գյուղում գետ կա՞», -հարցնում եմ։ «Հենց մեր տան մոտով ա անցնում գետը, ամեն առավոտ զարթնում գետի սառը ջրում եմ լվացվում»: Իսկ լվացվելուց հետո «Գետափ» գինիների գործարան աշխատելու ա գնում։ «Աշխատավարձս շատ չի, բայց գյուղատնտեսությամբ էլ ենք զբաղվում։
 
Ընտանիք կազմել, զավակներիդ լավ մարդիկ դաստիարակել, քո գործը լավ անել՝ դա ա հայրենասիրությունը։ Մինչ մենք զրուցում ենք, Սիրակը պայմանավորվում ա մի աղջկա արյուն տա, ով արյան փոխներարկման խնդիր ուներ։ Ես բոլորին պատրաստ եմ օգնել, անգամ եթե չեմ ճանաչում,-ասում ա: «Անցած տարի Սոցիալական ձեռներեցների դպրոցում դասընթացին մասնակցեցի, որպեսզի Գետափում , գետի ափին հյուրատուն ստեղծեմ»։
 
2022թ. Սիրակի տունը կայծակից հրդեհվեց, և նա հաջորդ տարի որոշեց բեկել ճակատագրի ընթացքը՝ ընտանիք կազմել, հիմա իր փոքրիկ ընտանիքն ունի:

Պատմվածքի հեղինակ՝ 44-օրյա պատերազմի մասնակից Նարեկ Վարդանյան