Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

jj

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական է ներկայացրել։ Այդ մասին հայտնել է ինքը՝ Մինասյանը, ֆեյսբուքյան իր էջում․«Փարաքար խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ,

Հայտարարում եմ, որ ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության արդեն նախկին անդամ Էմին Երիցյանը խախտել է քաղաքական պայմանավորվածությունը՝ միանալով Փարաքար համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացին:

Իբրև հուսալի գործընկեր՝ ստեղծված իրավիճակի մասով կրում եմ քաղաքական պատասխանատվություն և հրաժարական եմ ներկայացնում Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնից՝ պաշտպանելով համայնքի ղեկավարի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանի թեկնածությունը:

Շնորհակալություն եմ հայտնում վստահության և համագործակցության համար»։ 

 --00—ՍՊ