Փարաքարում 26-ամյա երիտասարդի պայուսակում հայտնաբերվել է «Ֆ1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

timthumb

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի պարեկները մայիսի 21-ի ժամը 2.55-ին Փարաքար գյուղի Երևանյան փողոցում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա: 26-ամյա ուղևորը ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է «Ֆ1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

--00—ՅՄ