Սրբազանը պետք է երաշխիքներ տա, որ նախկին ռեժիմների վերարտադրություն չի լինի. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

«Բագրատ Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր առաջնորդած շարժման միջոցով չի կարող փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի»: Այս մասին հրապարակում է կատարել հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։

Ըստ Մարուքյանի, եթե այդ խորհուրդներն ու մոտեցումները հաշվի առնվեն շարժումը ավելի մեծ աջակցություն կստանա։

«Միջազգային չափանիշ կա չէ, որ ասում է դատավորը պետք է լինի անկախ, նա նաև պետք է երևա անկախ։ Նույն բանը ես ասել եմ Սրբազանին։ Եթե մեր խորհուրդները, մեր մոտեցումները հաշվի առնվեն, շարժումը կունենա ավելի մեծ աջակցություն ժողովրդի կողմից»,- նշել է նա:

--00—ԼՀ