Երևանում 23-ամյա վարորդը «Porsche»-ով Հերացու թունելում ինքնավթարի է ենթարկվել. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

վթ.p

Այսօր՝ մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Էմանուել Պետրոսյանը իր վարած «Porsche» մակնիշի ավտոմեքենայով Հերացի թունելում ինքնավթարի է ենթարկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝  գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյնաի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ