Արևի վրա երեք ուժեղ բռնկում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

d

Մայիսի 22-ին արևի վրա երեք ուժեղ բռնկում է տեղի ունեցել, հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։  Բռնկումները գրանցվել են 31, 44  և 21 րոպե տևողությամբ։

Մայիսի սկզբին աստղի վրա մի շարք ուժեղ բռնկումներից հետո երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել։ Մայիսի 11-ի գիշերը, 2005 թվականի օգոստոսից ի վեր առաջին անգամ, այն հասել է հզորության ծայրահեղ մակարդակի։ 

Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից, A, B, C, M և X:

 


--00—ՍՊ