Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

հ

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է լիարժեք գործող դիվանագիտական ​​ներկայացուցչություններ բացել աֆրիկյան երկրներում՝ մասնավորապես՝ Հարավային Սուդանում, Նիգերում և Սիերա Լեոնեում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Այժմ մենք պատրաստվում ենք լիարժեք դիվանագիտական ​​ներկայացուցչություններ բացել Սիերա Լեոնեում, Նիգերում և Հարավային Սուդանի Հանրապետությունում»,- ասել է նախարարն Աֆրիկայի օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելության ընթացքում։


--00—ՍՊ