Հայաստանի իշխանությունը թողնում է, որ ես մեռնեմ էստեղ․ Լեո Նիկոլյան․ Sputnik Արմենիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

ֆֆ

«Հայաստանի իշխանությունը թողնում է, որ ես մեռնեմ էստեղ»,– Armenia Sputnik–ին ասել է «Զվարթնոց» օդանավակայանում մեկ ամսից ավել հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրողը։ 

Անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին, որտեղ օդանավակայանի աշխատակիցները բռնության են ենթարկում վեջինիս` Նիկոլյանը ասել է․

«Էդ վիդեոն, որ տեսել եք, նկարել ա մի մարդ, որ հեռվից` կաֆեից ա նկարել։ Մեկ–մեկ որ ես արդեն գժվում եմ, էստեղ, էս վիճակով, 33 օր հացադուլի մեջ, մեկ–մեկ սխալներ եմ անում, նման բաներ ա լինում, բայց դա չեմ կարող անվանել իմ վրա հարձակում։ 

Էդ նույն անվտանգությունի աերոպորտի տղաները ինձ հա՛մ հարգում են, հա՛մ սիրում են, հա՛մ ինձ պաշտպանում են։ Բայց դա չի ամենակարևորը.  ամենակարևորն էն ա, որ Հայաստանի իշխանությունը թողնում է, որ ես մեռնեմ էստեղ»։ 


 

--00—ՍՊ