ՀՀ պետականության փրկությունը գտնվում է ժողովրդի ձեռքում, մեկնարկը կարող է լինել մայիսի 26-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

ֆ

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ 

«Մի պահ պատկերացրեք խախաղօվկիանոսյան պոլենեզիայում գտնվող փոքրիկ Տուվալու կղզի-պետությունը, որը գլոբալ տաքացման պատճառով ստորջրյա ոչնչացման առջեւ է կանգնած: Ի պատասխան այս աղետալի հեռանկարի, նրա իշխանությունները որոշում են կայացրել ստեղծել երկրի վիրտուալ թվային կրկնօրինակը, որպեսզի հնարավորություն լինի պահպանել սեփական մշակութային և պատմական ժառանգությունը, նույնիսկ եթե ֆիզիկապես հայրենի կղզին անցնի ջրի տակ:
 
Հիմա փորձենք այլաբանորեն համեմատություն անցկացնել Հայաստանի հետ, որը ապիկար, անարդյունավետ և ապազգային կառավարման պատճառով կանգնած է պետականությունն ու ինքնիշխանությունը կորցնելու վտանգի առաջ։ Ըստ էության, Հայաստանը ևս կանգնած է միևնույն սպառնալիքի առջև, ուղղակի բնության տարերքի փոխարեն ոխերիմ թշնամական ալեկոծության մակարդակի բարձրացումն է՝ Հայաստանը կլանելու իրական և հստակ մտադրությամբ:
 
Պատկերացրեք, որ իբրև իրավիճակից դուրս գալու ելք, մենք ևս որոշում ենք ստեղծել մեր երկրի վիրտուալ թվային պատճենը։ Այս վիրտուալ աշխարհում պահպանվում են Հայաստանի և հայ ժողովրդի մշակութային, պատմական, կրոնական արժեքները, ինչպես նաև հանրային կյանքի բոլոր բաղադրիչները, մասնավորապես.
 
1. Ճարտարապետական ​​և պատմամշակութային հուշարձանների թվային պատճեններ. Հայաստանի եկեղեցիները, տաճարները, վանքերը և ամրոցները ստեղծվում են մինչև մանրուքի ճշգրտությամբ՝ պահպանելով իրենց շքեղությունը նույնիսկ վիրտուալ իրականության մեջ:
 
2. Լեզվի և գրականության պահպանում և տարածում. վիրտուալ գրադարաններում պահվում են հայտնի հայ գրողների և բանաստեղծների ստեղծագործությունները, իսկ թվային դասընթացները թույլ են տալիս պահպանել և զարգացնել հայոց լեզուն սփյուռքում:
 
3. Մշակութային հարթակներ. վիրտուալ տարածքներ են ատեղծվում և տրամադրվում ավանդական տոնակատարությունների, երաժշտական ​​և պարային ներկայացումների համար, որոնք թույլ են տալիս աշխարհասփյուռ հայերին զգալ կապված իրենց հայրենիքի հետ:
 
4. Պատմական ժառանգություն և կրթություն. ստեղծվում են թվային թանգարաններ և կրթական ռեսուրսներ՝ պահպանելու համար Հայաստանի պատմությունը և նրա հարուստ մշակութային ժառանգությունը ապագա սերունդների համար:
 
5. Վիրտուալ կառավարում և քաղաքացիություն. ստեղծվում է հարթակ՝ պետական ​​գործերը վարելու և քաղաքացիների հետ հաղորդակցվելու համար՝ ապահովելու վարչական ամբողջականությունը և պահպանելու ազգային ինքնությունը:
 
Այս գռեհիկ փոխաբերությունն ու ցինիկ պրագմատիզմը սոսկ սթափեցնելու և ցնցելու նպատակադրում ունի: Տուվալուի ժողովուրդն իր ինքնությունն ու մշակութային ժառանգությունը պահպանելու համար այլընտրանք չունի, քանի որ անզոր է բնության աղետալի ուժի դեմ:
 
Հայաստանի պարագայում երկրի և պետականության փրկությունը ակնհայտորեն գտնվում է ժողովրդի ձեռքում: Ուղղակի դրա համար անհրաժեշտ է համահայաստանյան ու համաժողովրդական ընդվզում՝ հոգևոր և քաղաքական հզոր առաջնորդության ներքո: Այս երկուսն էլ հնարավոր են, իսկ մեկնարկային կետը կարող է դառնալ մայիսի 26-ը, ժամը՝ 16:00-ն»:

 

--00—ՍՊ