Կառավարությունից հերքում են. Մհեր Գրիգորյանը չի մեկնել Աշխաբադ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

287875

ՀՀ Կառավարությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հերքում են մամուլում տարածված տեղեկությունները, թե Մհեր Գրիգորյանը մեկնել է Աշխաբադ։

Աշխաբադում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդում հայաստանյան պատվիրակությունը գլխավորելու Գրիգորյանի մասնկացության մասին ավելի վաղ հայտնել էր «Սպուտնիկ Արմենիա»-ն, նշելով, թե լուրն իրենց հաստատել են կառավարության մամուլի ծառայությունից։

Նշենք, որ Բիշքեկում ընթացող ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին Հայաստանից մասնակցում է ԱԱԾ պետի տեղակալը Սամվել Հայրապետյանը:

--00—ՅՄ