ԱՊՀ-ում ապրանքաշրջանառությունը կտրուկ աճում է. Միշուստին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Mishustin

ԱՊՀ-ում ապրանքաշրջանառությունը կտրուկ աճում է, վերջին չորս տարվա ընթացքում այն ⅔-ով աճել է։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Աշխաբադում ԱՊՀ գործընկերների հետ հանդիպման ժամանակ։

Աճի 6 % ցուցանիշը միջոցառումների ծրագրով նախատեսված որոշումների կատարման շնորհիվ է արձանագրվել, ինչը նաև լրացուցիչ 7 տոկոս աճի տեմպ է հաղորդել փոխադարձ առևտրի ծառայություններին։ Միշուստինը հավելել է, որ ծրագրի իրականացումն ապահովել է նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների 2 % աճ։

Նա ընդգծել է, որ ԱՊՀ մասնակիցների ՀՆԱ-ն 2023 թ. արդյունքներով աճել է 3,8 %-ով, իսկ ԵՄ երկրներում՝ կես տոկոսից պակաս։

«Երկարաժամկետ հեռանկարում մենք կշարունակենք խորացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում»,-հավաստիացրել է ՌԴ վարչապետը:

--00—ՅՄ