Ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալված քաղաքացին ազատ արձակվեց․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

ff
Այսօր ֆեյսբուքյան գրառման համար կալանքի նպատակով ձերբակալված Տաթեւ Մուրադյանի հետ ավարտեցինք քննչական գործողությունները:
Տաթեւն ազատ արձակվեց քննչական կոմիտեից։ Այդ մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։ 

Ավելի վաղ փաստաբանը հաղորդել էր, որ ֆեյսբուքում գրառում կատարելու համար ձերբակալվել է Տաթև Մուրադյանը, որն ունի ընդդիմադիր հայացքներ։

«Քաղաքական հետապնդումը պոզով-պոչով չի լինում»,-նշել էր Բաբայանը։


 --00—ՍՊ