«Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական սահմանը». Հաջիև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

յյ

«Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական սահմանը»,- նման հայտարարություն է արել Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։  

«Լաչին տանող ճանապարհը շատ մոտ է Հայաստանի հետ սահմանին։ Հակարի գետի հակառակ կողմում տեսնում ենք Հայաստանի սյուներն ու դրոշները։ Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական սահմանը», - նշել է նա։ 

Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է, և որ հարավկովկասյան տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել»։

 --00—ՍՊ