Սահմանը Կիրանցով չէր անցնի, եթե վերցնեին 1988-ի քարտեզը, դրա համար բանակցելու ունակություն է պետք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News


1976-ի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզը, որի հիման վրա Երևանն ու Բաքուն իրականացրել են սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ Տավուշի մարզում, ռազմական է, այնտեղ պատկերավոր ներկայացված են բոլոր այն բարձունքները, որոնք ունեն զուտ զինվորական նշանակություն։

 Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ-ների վարչատարածքային բաժանման վերաբերյալ ամենաթարմ քարտեզը տպագրվել է 1988  թ-ին, որի վրա դրված է երկու երկրների այն ժամանակվա Սովմինի նախագահի տեղակալների ստորագրությունները։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ Ավետ Ադոնցը։  


Վերջինս նշել է, որ, եթե օգտագործվեին 1988 թ-ին տպագրված ու երկու սովետական հանրապետությունների կողմից հաստատված քարտեզները, ապա սահմանը կանցներ ոչ թե Կիրանց գյուղի տարածքով, ինչպես հիմա է արվում, այլ բնակելի վայրից բավական հեռու, այն կունենար բոլորովին այլ պատկեր։  

Մանրամասները՝ տեսանյութում։