Եթե չենք ուզում «ոչնչանալ իբրև պետություն», պետք է ընդունենք «իրական Հայաստանը»․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Եթե մեր ռազմավարական տեսլականն «իրական Հայաստանը» չէ, առանց այն էլ դժվար խաղաղությունը հնարավոր չի լինելու»։ Այդ մասին իր ուղերձում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը․

«Իրական Հայաստանի տեսլականն ու խաղաղությունն իրար հետ կապված է: Եթե դա այդպես չէ, մեր միջավայրը մեզ համարելու է ռազմավարական սպառնալիք, կամ ոչնչացնելու է մեր պետականությունը, կամ սահմանափակելու է դրա զարգացումը», - ասել է նա։

Ըստ Փաշինյանի՝ իր առաջարկած բանաձևով երաշխավորվում է ՀՀ ճանաչված տարածքը, որը «տանում է դեպի իրական անկախություն ու ինքնիշխանություն»:

Ավելին՝ տեսանյութում։ 

 --00—ՍՊ