Սրբազան պայքարի՝ բազմամարդ հրապարակ ունենալն այլևս գերխնդիր չի լինելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

դ
Իրանագետ Վարդան Ոսկանյան գրում է․

«Ոչ մի կասկած չկա, որ Սրբազան պայքարի՝ մայիսի 26-ին նախանշված հանրահավաքը լինելու է մարդաշատ։
 
Դրա համար կան գրեթե բոլոր օբյեկտիվ նախադրյալները, որոնցից կարևոր է ոչ միայն պայքարի խարիզմատիկ առաջնորդի առկայությունը, ինչն ակնհայտ ձեռքբերում է նման գործընթացների համար, այլ նաև իշխանության վարած հատկապես անվտանգային քաղաքականությունից հայաստանցիների խոշոր և ակտիվ հատվածի անթաքույց դժգոհությունը։
 
Այս առումով Սրբազան պայքարի՝ մայիսի 26-ին բազմամարդ հրապարակ ունենալն, ըստ էության, այլևս գերխնդիր չի լինելու, ուստի՝ որպես հիմնական խնդիր, պետք է ձևակերպվի հրապարակի ներուժի քաղաքական կապիտալացումը»։ 


 --00—ՍՊ