Խոշոր ավտովթար՝ Շիրակում. մեքենան կողաշրջված հայտնվել է ձորում. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

դ

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Բավրա-Գյումրի ավտոճանապարհի՝ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և մոտ 50 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրանցից մեկը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

 

 --00—ՍՊ