Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Զելենսկիին չեն համարում լեգիտիմ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

ֆ

ՌԴ և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել են, որ Վլադիմիր Զելենսկիին այլևս չեն համարում Ուկրաինայի լեգիտիմ նախագահ։

«Զելենսկիի լեգիտիմությունն ավարտվել է»,- հայտարարել է ՌԴ նախագահը՝ Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ․

«Եթե խաղաղության փաստաթղթեր ստորագրվեն, Ռուսաստանը պետք է համոզված լինի, որ գործ ունի Ուկրաինայի օրինական իշխանությունների հետ»,- հավելել է նա։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ, իր հերթին, ասել է․

«2024 թվականը որոշիչ կլինի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, նաև՝ այն ֆոնին, որ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին լեգիտիմ չէ»։