Խաչատուրյանը ՔԿ նախագահի տեղակալներին դասային աստիճաններ է շնորհել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
 

դդ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 24-ին հրամանագրեր է ստորագրել.
 
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ քննչական կոմիտեի տեղակալներին դասային աստիճան շնորհելու մասին։
 

Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մեսրոպյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Ասլանյանին։

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վրույրի Ասլանյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

 
 



--00—ՍՊ