Եկեղեցին խոշոր հարկատու է. Ալեն Սիմոնյանը ստում է. թվեր. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

ss

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 21-ին երկրի թիվ 1 ամբիոնից հայտարարություն-սպառնալիք հնչեցրեց. «Եկել է ժամանակը, որ քննարկենք ու հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում»։

«Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու իրենք պիտի հարկ չվճարեն, ու օրենսդրական առումով պետք է վերանայենք, թե եկեղեցականը, ում թաթիկը համբուրում են, ինչո՞վ է բարձր գործարարից, ով հարկ է վճարում»:

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի ուսումնասիրությունից ուշագրավ փաստեր ի հայտ բերեց:

Հայ առաքելական եկեղեցին՝ որպես կրոնական կազմակերպություն, վճարում է հարկեր։
Եվ այսպես՝ պատերազմի եւ քովիդի դաժան տարվա ընթացքում Եկեղեցին վճարել է 378 մլն դրամ հարկ:

2021 թվականին՝ 403 մլն դրամ

2022 թվականին՝ 450 մլն դրամ

2023 թվականին՝ 435 մլն դրամ

Այս տարին դեռ չի ավարտվել. միայն կան 2024-ի 1-ին եռամսյակի տվյալները: Այս տարվա 3 ամիսների ընթացքում Հայ առաքելական եկեղեցին 147 մլն դրամ հարկ է վճարել. սա նշանակում է, որ Ալեն Սիմոնյանը ստում է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 

 --00—ԱՊ