Սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

տ

Մայիսի 27-29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Մարզերում մայիսի 25-26-ին ողջ հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Մայիսի 27-ին առանձին շրջաններում, 28-29-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, մայիսի 27-29-ին նույնքան կբարձրանա։

 

 --00—ԱՊ