Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 27-30-ին նույնքան կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Screenshot_4

Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 25-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում, այդ թվում Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։

Երևանում մայիսի 25-ին կեսօրից հետո, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 27-30-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,  ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Մարզերում մայիսի 25-ի ցերեկը, 26-ին ողջ հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավաչրելյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 27-30-ին նույնքան կբարձրանա։

--00—ՅՄ