Աբդոլլահիանի զոհվելուց հետո առաջին անգամ զրույցել են ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

դդ


Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քյանին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելուց հետո առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: 

«Ի շարունակություն դիվանագիտական հանդիպումների և շփումների՝ հեռախոսազանգ եմ ստացել ռուս գործընկեր Սերգեյ Լավրովից», - հայտնել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը։ 

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունը․ «Բազմակողմանիության ուղին Իրանի և Ռուսաստանի ռազմավարական ընտրությունն է՝ արդար խաղաղություն ձևավորելու համար», - նշել է իրանցի քաղաքական գործիչը:

--00—ՍՊ