Ճանապարհային նշաններ են վնասվել և անհետացել․ ահազանգ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

ֆ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն ահազանգում է, որ հանրապետության ավտոճանապարհներին արձանագրվում են ճանապարհային նշանների վնասման, անհետացման դեպքեր։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող կազմակերպությունները վնասված նշանները վերականգնում են, բացակայողները՝ վերատեղադրում։

Հիմնադրամը քաղաքացիներին կոչ է անում խնամքով վերաբերվել երթևեկության անվտանգության կարևոր տարր հանդիսացող ճանապարհային նշաններին։

Դրանց բացակայությունը կամ ոչ տեսանելի լինելը կարող է ստեղծել վթարավտանգ իրավիճակներ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։

 

 --00—ՍՊ