Դիտարկվում է Երևանից Ալավերդի հզոր գեներատորի տեղափոխման տարբերակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

l-0x67wh-1600x932z-0.4913

ՆԳ նախարարության փրկարար ծառայության ջանքերով հղի կինը, ևս 10 բնակիչ պարանի օգնությամբ տեղափոխվել են Դեբեդի մյուս ափ։ Առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ, դեղորքայք է տեղափոխվում Ալավերդու Սանահին կայարանի՝ գետի հակառակ ափում մնացած հատված (կամուրջը փլուզված է)։ Այս մասին գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։

«Ալավերդու բժշկական կենտրոնը մշտական կապի մեջ է հղի կնոջ հետ, իրականացվում է առողջական վիճակի պատճաշ վերահսկողություն։

Աշխատանք է կատարվում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման ուղղությամբ։

Հենասյուները ջրի տակ են։ Դիտարկվում է Երևանից Ալավերդի հզոր գեներատորի տեղափոխման տարբերակը»։

--00—ՅՄ