ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
Ընդդիմությունը պետք է մանդատները վայր դնի, որից հետո ես երաշխավորում եմ, որ կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Հարցին, թե արդյո՞ք այդ պարագայում վտանգ չկա, որ Նիկոլ Փաշինյանը կմնա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար ու իր արևմտյան աջակիցներով կդառնա նորից կառավարության ղեկավար, Մարուքյանն ասաց, թե պետք է աշխատել ժողովրդի հետ ու «փակել հույսի վաճառականների ճանապարհը»։
Խոսելով հայ-ադրբեջանական բանակցությունների մասին, նա պատմեց, որ վերջերս Վիեննայում մասնակցել է մի քննարկման, որի մաս են կազմել ադրբեջանցիներն ու միջազգային կառույցները։ Ըստ նրա, այդ հանդիպման արդյունքներով անգամ իրեն ևս մեկ անգամ պարզ է դառնում, որ Բաքվի օրակարգում խաղաղության պայմանագիր գոյություն չունի։
«Չկա նման բան, այսօր չորս գյուղերն են ուզելու, վաղը՝ այսպես կոչված միջանցքը, և այսպես շարունակ։ Ալիևի վարչակազմի հիմքը հակահայկականությունն է, եթե նա մի օր հայտարարի, որ խնդիրները լուծված են, ապա կարող է կորցնել սեփական իշխանությունը», - նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ