Նման սահմանագծմամբ պատերազմն ավելի մոտ է, քան թվացյալ խաղաղությունը. դիվանագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Կան միջազգային նորմեր, որոնք ընդունված են սահմանազատման և սահմանագծման համար, հստակ չափորոշիչներ կան, որոնք պետք է իրականութուն դառնան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան պայքար» շարժման մասնակից, դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը։

Կարապետյանը նշեց, որ այդ գործընթացը պետք է միջազգային համաձայնագրի հիման վրա լինի և հաստատվի տվյալ երկրների խորհրդարանների կողմից։

Ըստ դիվանագետի, սահմանազատման նման գործընթացը մեզ ավելի է մոտեցնում պատերազմի։

«Այսպիսի գործելակերպով պատերազմը շատ ավելի մոտ է դառնում, քան թվացյալ խաղաղությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ