ՌԴ վարչապետը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 29, 24News

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Հայաստան:

 ՌԴ կառավարության ղեկավարի օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի երեկոյան հանդիպում կունենա Մեդվեդևի հետ:

ՌԴ վարչապետը Հայաստան է ժամանել աշխատանքային այցով՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երևանում կայանալիք հերթական նիստին: