Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հետ հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

1

Ամիօ բանկը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը ՙԱմիօ ժամանակաշրջան՚ բարեգործական ծրագրի շրջանակներում ստորագրել են համագործակցության հուշագիր: Հուշագրի շրջանակներում համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել Ամիօ ժամանակաշրջան բարեգործական ծրագրին՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի փոխհատուցում բանկի կողմից, ինչպես նաև հետագայում բանկում աշխատելու հնարավորություն: 

2

Ամիօ ժամանակաշրջան կրթական բարեգործական ծրագիրը ներդրում է բարձրագույն կրթության մեջ: Ամիօ ժամանակաշրջանը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է ուսանողների համար: Ծրագրին մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար այցելեք նախագծի կայք՝ https://amioera.am/ Կրթությունը հնարավորություն է… 

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

--00—ԱՊ